«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Փոխմարզպետ Հայկ Հարությունյանը պետական համակարգի հնաբնակներից է՝ Ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչից հասնելով Սյունիքի փոխմարզպետի պաշտոնին:
Նա հայտարարագրել է 10 անշարժ գույք՝ 3 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 4 հողամաս, 1 բազմամյա տնկի ունի փոխմարզպետը, բացի դրանից, ևս 2 անշարժ գույքերի մասին տեղեկություն պաշտպանված է գաղտնի կերպով։
2010-2014 թթ. Հարությունյանը եղել է Եղվարդի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ։
2014-2022 թվականներին եղել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ:
Իսկ հիմա արդեն փոխմարզպետ Հարությունյանը 2020 թվականին ձեռք է բերել 2008 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա։
Փոխմարզպետի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1.1 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ գրեթե 1.5 մլն դրամ։
Հայկ Հարությունյանը Սյունիքի փոխմարզպետի պաշտոնում աշխատելիս ստացել է 9,5 մլն դրամ տարեկան եկամուտ։
Նրա ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 779 հազար դրամ, որից 2 մլն 732 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»: