«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Իշխանությունները Գյումրիում պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել, ինչպես և օրեր առաջ կանխատեսել էր «Ժողովուրդ» օրաթերթը:
Նրա հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր են դրել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Այսպիսով, եթե հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գյումրու ավագանին նիստ չգումարի, ապա կլուծարվի և ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, եթե համայնքի ղեկավար ընտրելու համար նիստ գումարվի և համայնքապետ չընտրվի, ավագանին այս դեպքում էլ է լուծարվելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնում ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, որը նախկինում Շիրակի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել։ Վերջինս Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե ավագանին արտահերթ նիստով իր անդամներից համայնքապետ չընտրի, ապա կուսակցությունը նոր թեկնածու է առաջադրելու, իսկ ՔՊ-ն այդ պաշտոնի համար դիտարկում է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահին, այսինքն՝ հենց Սարուխանյանին»: