Մամուլ

Վարչապետը կգնա խորհրդարան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հաջորդ շաբաթ գործադիրը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կգնա խորհրդարան:

Երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում կներկայացնի 2025 թվականի բյուջեի նախագիծը: Այնուհետև նախարարները, ուժային կառույցների և իրավապահ համակարգի ղեկավարները կներկայացնեն ոլորտային համակարգի բյուջեի նախագիծը:

Նախագծի քննարկումը կտևի մինչև նոյեմբերի 5-ը, դրանից հետո կներկայացվեն գրավոր առաջարկներ, իսկ արդեն նոյեմբերի 12-ից բյուջեի նախագիծը կքննարկվի նաև ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:

Նշենք, որ սեպտեմբերին՝ Կառավարությունում խորհրդակցության ժամանակ, արդեն իսկ ներկայացվել է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը»: