Մամուլ

Փոխմարզպետն անշարժ գույքը ձեռք է բերել 1350 թվականի՞ն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ալբերտ Այվազյանը Շիրակի մարզի մարզպետի տեղակալ է նշանակվել 2022 թվականին, սակայն այստեղ մի զավեշտ կա. չգիտես ինչպես՝ 1350 թվականին դեռևս նա հողամաս է ձեռք բերել Շիրակի մարզի Առափի համայնքում։

67-ամյա համայնքապետ Ալբերտ Այվազյանը 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին ունեցել է 8 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 7 հողամաս։

Անշարժ գույքերը ձեռք են բերվել տարբեր թվականների՝ 1350, 2000, 2018, 2019։

Թերևս հարկ է նշել, որ փոխմարզպետը չէր կարող 1350 թվականին՝ 14-րդ դարում, ձեռք բերել հողամաս, քանի որ այդ շրջանում Հայաստանում Լենկթեմուրի արշավանքներն էին։

Հարկ է նշել, որ փոխմարզպետի շահագործման ներքո ևս 15 հողամաս կա, որոնք սեփականության իրավունքով նրան չեն պատկանում։

Բոլոր հողամասերը գտնվում են Առափի համայնքում, որտեղ 1996-2021 թվականներին համայնքապետ է եղել հենց Ալբերտ Այվազյանը։

Այսինքն՝ տարիներ շարունակ օգտվելով պաշտոնի ընձեռած հնարավորություններից՝ բաց չի թողել շանսը և հողամասեր է ձեռք բերել»։