«Հրապարակ» օրաթերթըը գրում է․ «Հայտնի է, որ մինչև հաջորդ համապետական ընտրությունները իշխանությունը փոփոխություններ կիրականացնի Ընտրական օրենսգրքում, որն արդեն շրջանառության մեջ է դրվել։ Պարզվում է՝ իշխանությունը առաջարկում է սահմանել մի դրույթ, որով կառավարությունը հնարավորություն կունենա քվեարկությունից մեկ կամ երկու օր հետո, երբ հայտնի դառնան քվեարկության նախնական արդյունքները, մինչ արձանագրություն կազմելը, հայտարարել արտակարգ դրություն ու այդ հիմքով նշանակել նոր քվեարկություն․
«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչև ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում և անցկացում»»: