Մամուլ

Գյումրիի քաղաքապետը հրաժարական կտա՞․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մոտ օրերս Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա: Փոխքաղաքապետերից մեկը տնային կալանքի տակ է, մյուսը մեկնել է ԱՄՆ և, ըստ լուրերի, չի վերադառնալու: Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին և պահանջում է, որ Սամսոնյանը հրաժարական տա:

Հիշեցնենք, որ ձերբակալվեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակվեցին Բալասանյանի որդին, նախկին և ներկա փոխքաղաքապետերը: ԱՄՆ-ում բուժվող Սամվել Բալասանյանի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում»։