Մամուլ

Անվտանգային հատուկ միջոցառումներ ԱԺ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներով պայմանավորված, երեկ Ազգային ժողովում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացրել։

Ի տարբերություն իշխանության հրավիրած լսումներին, որոնց ի դեպ, ներկա էին երկրի ուժային կառույցների բոլոր ղեկավարները, երեկ ԱԺ-ում մուտքից սկսած անվտանգության տասնյակ աշխատակիցներ էին կանգնեցվել, որոնք մանրազննին ստուգում էին լսումների մասնակիցներին, ավելին` մուտքից թույլ չէին տալիս, որ նրանք միայնակ մուտք գործեն ԱԺ շենք՝ մասնակցելու լսումներին և հյուրերին սպասեցնել էին տալիս այնքան, մինչև ընդդիմադիր պատգամավորների օգնականները գալիս-ուղեկցում էին դահլիճ»: