«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ Պետական վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների քառանիշ դասակարգմամբ ապրանքախմբերի գների կուտակային աճը վերլուծելով՝ 2017թ-ը բազային տարի ընդունելով, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018-2023թթ. 22 ապրանքախմբերի գծով գնաճը գերազանցել է 30 տոկոսը:
Խոսենք օրինակներով.
Բանջարեղենի գինը 2018-ից մինչ 2023 թվականը աճել է 42.1 տոկոսով,
Ձկնեղենի եւ ծովամթերքի գները 2018-ից մինչ 2023 թվականը աճել են 34.3 տոկոսով,
Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի արժեքները նույն ժամանակահատվածում աճել են 32 տոկոսով,
մսինը՝ 31,9 տոկոսով,
Կաթնամթերքի, պանրի, ձվի արժեքները՝ 29.4 տոկոսով,
Մրգերինը՝ 28.1 տոկոսով,
Յուղերի եւ ճարպերի գները՝ 25.3 տոկոսով,
Սուրճի, թեյի, կակաոյի արժեքները բարձրացել են 18.1 տոկոսով,
Շաքարի, մրգախյուսի, մեղրի, օշարակների, շոկոլադի գները՝ 13.2 տոկոսով»: