Մամուլ

ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի Տիգրան Եգորյա՞նը․ «Հրապարակ»

ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի Տիգրան Եգորյա՞նը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանին եւ ներկայիս անդամ Հայկ Գրիգորյանին տեղափոխում են Վճռաբեկ դատարան: Քոչարյանին՝ քաղաքացիական պալատ, Գրիգորյանին՝ քրեական։ ԲԴԽ-ն ԱԺ-ին է ներկայացրել 3-ական թեկնածու, որոնց թվում են Քոչարյանը, որը մի քանի ամիս է՝ անգործ է, հունիսի 25-ին լրացավ նրա լիազորությունների ժամկետը։ 

Օրենքի պահանջով եւս 2 թեկնածու է ներկայացվել՝ «պռավադնիկներ»` Շիրակի մարզի դատավոր Գուրգեն Մալխասյանը եւ Երեւանի Կենտրոնի նոտար Ատոմ Հայրապետյանը։

Իսկ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանը ԲԴԽ անդամ է դարձել 2022թ. դեկտեմբերին՝ 5 տարի ժամկետով: Գրիգորյանի «պռավադնիկներն» էլ Երեւանի դատավորներ Հովհաննես Ավագյանն ու Նելլի Բաղդասարյանն են։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի փաստաբան Տիգրան Եգորյանը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական