Մամուլ

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկվի ԱԺ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ԱԺ-ում է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այն կներկայացնի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը կկայանա հոկտեմբերի 21-ին։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը ստորագրվել է 2024 թ. օգոստոսի 30-ին, հայաստանյան կողմից՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից: Ըստ կանոնակարգի՝ հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, և դրանով սահմանված հիմնարար սկզբունքի համապատասխան՝ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում նախնական համաձայնեցրել են սահմանագծի համապատասխան հատվածների անցումը՝ Խորհրդային միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Կանոնակարգը, հոկտեմբերի 21-ին հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո, պետք է նաև քննարկվի ԱԺ լիագումար նիստի ընթացքում»։