Մամուլ

2025թ․ բյուջեի նախագիծն ԱԺ–ն կքննարկի նոյեմբերին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ խմբակցությունում արդեն պատրաստվում են 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 12-ից մեկնարկող նստաշրջանին Նիկոլ Փաշինյանը գնալու է խորհրդարան, իսկ մինչ այդ հանձնաժողովների համատեղ նիստերում եկող տարվա բյուջեի նախագիծը կքննարկվի: Նշենք, որ սեպտեմբերին` կառավարությունում խորհրդակցության ժամանակ, 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը արդեն իսկ ներկայացվել է: ԱԺ-ում բյուջեի նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում, որոնց, սահմանված կարգով, մասնակցում են նաև վարչապետի կողմից լիազորված անձինք:

Այսինքն՝ նախ Նիկոլ Փաշինյանն է հանձնաժողովում ներկայացնելու բյուջեի նախագիծը, այնուհետև նախարարները և ոլորտային մյուս պատասխանատուները: Հանձնաժողովի նիստերում քննարկվելուց հետո՝ նախագիծը պետք է հասնի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ արդեն նոյեմբերի կեսին»։