«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեկ տարի առաջ էլ ստորագրություններ էր հավաքում «Հայաքվեն»` փորձելով Արցախի հետ կապված օրինագիծ մտցնել ԱԺ:
Հիմա ստորագրություններ է հավաքում եվրոպամետների թիմը: «Եվրաքվեն», հիշեցնենք, ուղղված է Եվրոպական Միությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելուն:
Բայց եթե «Հայաքվեն» ստորագրահավաք էր անում օրենքի տառին համապատասխան` միայն աշխատանքային օրերին ու ժամերին, վարչական շրջանների տարածքներում, ապա «Եվրաքվեին» թույլատրել են ստորագրություններ հավաքել նաև հանգստյան օրերին»։