Մամուլ

Մայր աթոռում ովքե՞ր են դեմ եղել իշխանություններին հրավեր ուղարկելուն․ «Հրապարակ»

Մայր աթոռում ովքե՞ր են դեմ եղել իշխանություններին հրավեր ուղարկելուն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը, որը կազմված է 22 անդամից (Վեհափառը, 14 սրբազաններ, 2 պատրիարք և աշխարհականներ), ինչպես հայտնի է, իր վերջին ժողովում քննարկել և որոշում էր կայացրել Մայր տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպան մասին: Մասնավորապես` որոշել էր հրավիրատոմսեր ուղարկել մի քանի հարյուր անձի` գործող և նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ, բարերարներ: Տաճարի ներսում տեղերը սահմանափակ են և մուտքը թույլատրված է միայն հրավիրատոմսերով: 

Մենք պարզեցինք, որ այդ ժողովի ժամանակ բավականին երկար քննարկում է գնացել, հակադիր կարծիքներ են հնչել: Առաջարկ է եղել` ոչ մի հրավիրատոմս էլ չուղարկել, հատկապես` գործող իշխանություններին։ Սակայն այս տեսակետը պաշտպանել են Հոգևոր Խորհրդի 22 անդամից միայն երեքը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և մի կեսբերան` Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: 

Մնացյալը բոցաշունչ ճառեր են ասել պետության, պետականության, իշխանության հետ` որպես պետության ներկայացուցիչների, հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին, մեծ բավականություն պատճառելով Վեհափառին, ով միշտ կողմնակից է իշխանությունների հետ «տալ առնելուն» և պատրաստ է ներել անգամ իր հասցեին ասված բոլոր վիրավորական խոսքերը: 

Ամենազավեշտականն այն է, որ Հոգևոր խորհրդի որոշումը հրապարակայնացրել է Մայթ Աթոռի դիվանապետը՝ Արշակ սրբազանը, որն անձամբ դեմ է եղել հրավերներ ուղարկելուն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական