Մամուլ

Ի՞նչ է հայտարարագրել Հրայր Թովմասյանի գործը քննող դատավորը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քննում է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործը, որի տրամաբանական ավարտը պետք է լինի դատական ակտի տեսքով՝ կա՛մ Հրայր Թովմասյանը մեղավոր է, կա՛մ ոչ. սակայն արդեն 4.5 տարի է գործը շարունակվում է:

Նշենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 30-ին: Հետաքրքիրն այն է, որ զբաղվելով նման ակտիվ գործունեությամբ՝ նա չի հայտարարագրել ո՛չ անշարժ գույք, ո՛չ էլ տրանսպորտային միջոց: Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում եղել է զրոյական վիճակում, իսկ տարվա վերջում դարձել է 179.000 դրամ:

Նրա՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 11 մլն 911 հազար դրամ, որից 10 մլն 836 հազար դրամը ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտն է, 1 մլն 75 հազար դրամը՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ից ստացված փոխառությունների (վարկեր) գումարը: Տաթևիկ Գրիգորյանի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 900 հազար դրամ:

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականին կրակել էին Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին»: