Մամուլ

Նախագահի աշխատակազմում մի շարք առանցքային պաշտոններ թափուր են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ներկայացվող ցանկը լավագույնս նկարագրում է պետության՝ դեպի որևէ տեսանելի տեղ չշարժվող բարձրագույն մարմնի դերը և կշիռը հեղափոխականների օրոք։

Այսպես՝ թափուր է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը (դրա համար ով պատահի՝ լուսանկարում է նախագահին տարբեր հանգուցյալների աճյունի ֆոնին)։

Թափուր են արտաքին կապերի և արարողակարգի բաժինների պետերի պաշտոնները։ Թափուր են պարգևների և կոչումների, ներքին աուդիտի և այլ բաժինների ղեկավարների պաշտոնները։

Հարցը, ըստ մեզ, ունի երկու հիմնական հավանական պատասխան»: