Մամուլ

Ինչո՞ւ Մասիսի քաղաքապետը չէր ուղեկցում Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

Ինչո՞ւ Մասիսի քաղաքապետը չէր ուղեկցում Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցի կանգառներից մեկը Մասիս քաղաքն էր, որի քաղաքապետ, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն այցելության պահին ներկա չէր․ վարչապետին ուղեկցում էր քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը։ Ասացին, որ Համբարձումյանը գտնվել է արձակուրդում, վերադարձել է երեկ երեկոյան՝ Փաշինյանի այցից հետո։ Ի դեպ, 2021-ից սկսած՝ Համբարձումյանն անհետանում է վարչապետի կամ այլ բարձրաստիճան անձանց այցելության պահին։

Մասիսի քաղաքապետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ արձակուրդում է եղել․ «Մինչև իր գալն եմ արձակուրդ ձևակերպել, Հայաստանից դուրս եմ եկել։ Արձակուրդում եմ օգոստոսի 13-ից։ Հատուկ որևէ բան չեմ արել, որ Փաշինյանին չհանդիպեմ։ Ես իրենց բոլորի հետ ունեմ նորմալ, աշխատանքային հարաբերություններ»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական