Մամուլ

Մի շարք նախարարություններից կմեկնեն զեկույցի դիտարկման․ «Ժողովուրդ»

Մի շարք նախարարություններից կմեկնեն զեկույցի դիտարկման․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի քանի նախարարությունների ներկայացուցիչներ մեկնելու են Շվեյցարիա՝ մասնակցելու սեպտեմբերի 3-6-ը ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցի դիտարկման գործընթացին:

Եվ այնքան է կարևորվել այս միջոցառումը, որ որոշվել է գրեթե բոլոր նախարարություններից ներկայացուցիչ ուղարկել Ժնև:

Եվ այսպես՝ Տաթևիկ Ստեփանյանը, Մերի Գասպարյանը կգնան պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Կարինե Սուջայանը և Սոֆյա Մարգարյանը՝ արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ կրկին պետբյուջեից:

Արմեն Գասպարյանը կգնա առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ Լևոն Բալյանն ու Սյուզան Ղարդյանը՝ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

ՀՀ երկար անվանում ունեցող՝ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարության ֆինանսավորմամբ, Արթուր Մարտիրոսյանը Ժնև կգործուղվի, իսկ Ռուսլան Մարանդյանը կգործուղվի ներքին գործերի նախարարության հաշվին»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական