Մամուլ

Հակակառուպցիոն կոմիտեն դեռ ստուգում է Սանոսյանին առնչվող հրապարակումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հակակառուպցիոն կոմիտեն դեռ ստուգում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը: Գրեթե երկու ամիս է անցել, ինչ նախաքննական մարմինը գործընթաց է սկսել, սակայն սայլը տեղից դեռևս չի շարժվում:

Գրել էինք, որ Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը ստուգում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը, որն անձամբ է ղեկավարում կառույցի օպերատիվ գործողությունները: Ինչպես հայտնի է` Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի» հրապակումից հետո ստուգումներ են սկսվել` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով:

Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից»։