Մամուլ

ԿԿՀ անդամ այս անգամ էլ ոչ ոք չընտրվեց. «Ժողովուրդ»

ԿԿՀ անդամ այս անգամ էլ ոչ ոք չընտրվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ հերթական անգամ տապալեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԿԿՀ անդամի պաշտոնի համար առաջադրվել էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանը և արցախցի իրավաբան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախկին փորձագետներից Վաղարշ Աղաբեկյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները հիմնականում դրական տրամադրվածություն են ունեցել Նարինե Ավետիսյանի նկատմամբ ու կողմ են եղել նրա թեկնածությանը, իսկ Վաղարշ Աղաբեկյանն ի սկզբանե ՔՊ-ականների «սրտով» չի եղել: Երեկ՝ ԿԿՀ անդամի ընտրության քվեարկությունից առաջ, ՔՊ-ն ֆրակցիայի փակ նիստ է արել և, ի վերջո, թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքեց»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական