Մամուլ

Բագրատ արքեպիսկոպոսի շարժումը ներքին վերադասավորումներ է անում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել։ Քննարկում են տարբեր կառույցներ, խորհուրդներ ձևավորելու հարցը, որոնք կվերահսկեն գործընթացը բոլոր ուղղություններով։

Վերջերս ձևավորված համակարգող խորհուրդը, որի պատասխանատուն Կարեն Բեքարյանն է, առաջիկայում կընտրի այլ պատասխանատուների, որոնք փոքր խմբերի գործունեությունը կկանոնակարգեն: Ասենք, մեկը կհամակարգի պայքարի «խոսնակների» գործունեությունը և կզեկուցի համակարգող խորհրդին, որ վերլուծություններ արվեն։ Մյուսը երիտասարդական խմբերի իրազեկման աշխատանքները կկանոնակարգի և այլն։

Բագրատ սրբազանը մտադիր է նաև քաղաքական խորհուրդ՝ խորհրդակցական մարմին ձևավորել, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և իրենց խորհուրդներով կաջակցեն շարժման ակտիվին»։