«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից բռնի տեղահանվելուց հետո մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են ՀՀ կառավարությանը՝ խնդրել-պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակներին արտաշիրմում անեն և տեղափոխեն Հայաստան, որ որդիները գերեզման ունենան, իրենք` լացելու տեղ:
Խոսքը անցած տարվա սեպտեմբերյան դեպքերին զոհ դարձածների ծնողների և հարազատների մասին է, այս մարդիկ չեն ցանկանում հրապարակել իրենց խնդիրը, սակայն ինը ամիս շարունակ կառավարության դռներն են ծեծում։
Բայց կան տեղեկություններ՝ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբերություն դրսևորել, այս մարդիկ նստացույց կսկսեն կառավարության շենքի դիմաց»: