«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուսումնասիրում ենք վարչապետին ներկայացվող, վերջին 9 ամսում արտերկիր գործուղման մեկնած կառավարության բոլոր աշխատակիցների հաշվետվությունները։
Ցանկից տպավորություն է ստացվում, որ միջազգային հարթակներում հիմնականում աշխատում է երեք անձ` ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը, ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը և այսօր արդեն մեղադրյալ Վահան Քերոբյանը։
Մի՞թե, օրինակ, ԱԳ նախարարը, որը գրեթե մշտապես գործուղումների մեջ է (չենք ասում՝ ԱԳՆ բազմաթիվ աշխատակիցները), ընդանրապես հաշվետու չէ վարչապետին ։
Հ.Գ. Համաձայն կառավարության պաշտոնական կայքի տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերից առ այսօր ներկայացվել է արտերկիր գործուղման ընդամենը երեք տասնյակին մոտ հաշվետվություններ: Մնացածը ծախսում են պետբյուջեի ֆինանսները, սակայն չեն բացատրում՝ ինչու և ինչպես»