Մամուլ

Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ». Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ, բնականաբար, ԱԺ արտահերթ նիստը տապալվեց` ՔՊ-ի բացակայության պատճառով: Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքում Բագրատ սրբազանը նորից իր վճռականությունը հայտնեց` գնալու ենք մինչև հաղթական ավարտ:

Նաև հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում` ամփոփելու են իրավիճակը:

Ակտիվ հանդիպումներ են ունենալու, խմբեր են կազմելու և մեկնելու են մարզեր: Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ»։