Մամուլ

Երևանի ավագանին արձակուրդ կմեկնի. արտահերթ նիստեր չեն լինի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանին նույնպես առաջիկայում «ամառային արձակուրդի» կմեկնի:

Ինչպես արդեն հայտնել ենք, հինգշաբթի օրը հայրենի խորհրդարանն ամառային նստաշրջանն ավարտեց. մինչեւ աշուն արտահերթ նիստերից բացի` ԱԺ հերթական նիստեր այլեւս չեն լինի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 25-ին հրավիրվելու է այս ավագանու վերջին նիստը, ու ավագանու անդամները եւս արձակուրդի կմեկնեն:

Ավագանու հերթական նիստն արդեն կկայանա սեպտեմբերին»: