Մամուլ

Առաջարկվել է կրճատել բյուջեի ծախսերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, վարչապետի աշխատակազմից երեկ գրություններ են հասցեագրվել պետական մի շարք գերատեսչությունների՝ տեղեկացնելով բյուջեի կատաստրոֆիկ վիճակի մասին։ Կառավարությունն առաջարկել է բոլոր ոչ առաջնահերթ ծախսերը կրճատել, կապիտալ ծրագրերը հետաձգել, քանի որ ֆինանսական խնդիրների առջև են կանգնած: Գերատեսչություններին առաջարկվել է ֆիննախի հետ քննարկումներով հասկանալ, թե ծախսերի որ ուղղությունները հնարավոր չէ չիրականացնել` միայն դրանք շարունակել, քանի որ կառավարության ընդունած բազում որոշումների ֆինանսավորման հարցում խնդիրներ կան։

Կառավարության մեր աղբյուրները մատնանշում են, որ, դիցուք, ՊՆ ծառայողների, ուսուցիչների ատեստավորման ծրագրերը, 2024-2027 թթ․ պետական միջնաժամկետ ծրագրով ամրագրված քաղաքականությունը հնարավորություն չի տալիս հիշյալ ծրագրերը լիարժեք իրականացնելու, ուստի տեղեկացրել են՝ եթե չկրճատեն այլ ծախսերը, ապա կառավարությունը խնդիր է ունենալու անգամ արդեն ատեստավորվածներին վճարելու մասով»։