Մամուլ

Զառա Արամյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցությունը երեկ մի քանի ժամանոց փակ հանդիպումներ է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի 2 թեկնածուների և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատավորի թեկնածուների հետ: Ընդհանուր թվով՝ 5 հոգու հետ։

ՀՌՀ անդամի համար հայտ է ներկայացրել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար Զառա Արամյանը` «Համով Զառան», և ոմն Գոհար Մուրադյան, ում ՔՊ-ականները բնութագրեցին որպես ամբիցիոզ տիկին, ով ոլորտի գիտակ է ներկայացել։ Հատկապես «քրքրել» են Զառային, թե ինքն իրեն պատկերացնո՞ւմ է այդ աշխատանքում, կարո՞ղ է գլուխ հանել, որքանո՞վ է կոմպետենտ:

Արամյանը հիշեցրել է հեռուստատեսությունում աշխատելու բազմամյա փորձը, նշել, որ նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ է աշխատել։ Երկուշաբթի ՔՊ-ում կորոշեն՝ որ թեկնածուին են առաջադրում ՀՌՀ անդամի պաշտոնում, իսկ ԱԺ-ին կներկայացնեն սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանում»։