Մամուլ

ՄԻՊ աշխատակազմը «Էթիկա» անունով խաղ է գնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որպես ներկայացուցչական գնում, ձեռք է բերել սեղանի խաղ, որը կոչվում է «Էթիկա»։ Այդ խաղն ունի հետևյալ նկարագրությունը․ «Խաղի միջոցով դեռևս վաղ տարիքից երեխան կսովորի լինել քաղաքավարի, պատասխանատու և անկաշկանդ ցանկացած միջավայրում։

Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ և սխալ տարբերակները, պետք է գտնել միևնույն գործողությունը ցույց տվող 2 խաղաքարտերը, որոնցից մեկում պատկերված է ճիշտ արարքը, իսկ մյուսում` սխալ։ Պետք է ընտրել վարվեցողության ճիշտ կանոնները ցույց տվող խաղաքարտը՝ մեկնաբանելուվ պատկերված գործողությունները»։