«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ռուսական աղբյուրներից լուր ստացանք, որ ՌԴ-ն վերջապես հաստատել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը, որը ներկայացրել էին դեռ աշնանը։ Տեւական ժամանակ լուրեր կային, որ ագրեմանը մերժվել է: Մեր աղբյուրը հաղորդում է, որ որոշումը կայացվել է մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու»: