Մամուլ

Միքայել Սրբազանի՝ Գյումրու ավագանու անդամների հետ հանդիպմանը «Բալասանյան» դաշինքը չի մասնակցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Բալասանյան դաշինք» խմբակցությունները հրաժարվել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ հանդիպմանը մասնակցելուց:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամները երեկ Շիրակի առաջնորդարանում հանդիպել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:

Մեր տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել Միքայել Սրբազանի նախաձեռնությամբ, որին մասնակցել են Գյումրու ավագանու ՀՀԿ եւ «Զարթոնք» խմբակցությունները:

«Ապրելու երկիր» խմբակցության ավագանու երկու անդամները միայն չեն մասնակցել դրան, քանի որ քաղաքում չեն եղել. իսկ ՔՊ-ն եւ «Բալասանյան դաշինքը» հրաժարվել են: ՔՊ-ի դեպքում եթե սա նորմալ է, ապա իբրեւ ընդդիմադիր հանդիսացող «Բալասանյան» դաշինքի դեպքում այս երեւույթն անհասկանալի է. ինչո՞ւ է վախեցել:

Տեղեկացանք նաեւ, որ ավագանու ընդդիմադիր անդամները Միքայել Սրբազանի հետ քննարկել են երկրում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը ներկա ավագանու անդամները հայտնել են, որ սատարում են շարժմանը»։