Մամուլ

Ո՞ւմ անուններն են քննարկվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեր աղբյուրները վստահեցնում են, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետական մարմաջով չի տառապում և չի ուզում` թեկուզ ժամանակավոր, վարչապետ դառնալ։

Մինչ նրա թեկնածության շուրջ քաղաքական դաշտի ձեռք բերած կոնսենսուսը, քննարկվել են մի շարք անուններ, ընդ որում` թե՛ քաղաքական դաշտից, թե՛ հոգևոր։ Մասնավորապես, Արման Թաթոյանի, Գրիգորի Խաչատուրովի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի և այլոց անունները, սակայն քննարկումների ընթացքում որևէ թեկնածուի շուրջ լայն կոնսենսուս չի ձևավորվել, պարզվել է, որ միայն սրբազանի անձի հետ կապված չկան տարաձայնություններ, ուստի նա ստիպված է եղել համաձայնել իր առաջադրմանը»։