«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավագանու անդամներին այսուհետ կարգելվի աշխատել որպես հանրային ծառայող: Խորհրդարանը մայիսի 22-ի նիստում ընդունել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը:
Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է, որ ավագանու անդամները չեն կարողանա այլևս համատեղել իրենց պաշտոնը հանրային և հանրային ծառայության պաշտոնների հետ:
Շեշտենք, որ համապատասխան փոփոխությունները և սահմանափակումները կազդեն արդեն նոր ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանու անդամների վրա, բայց ավագանու գործող անդամների վրա չեն տարածվի»: