Մամուլ

ԱԺ–ն ՍԴ դատավորի հարցը կքննի այս նիստին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում են ԱԺ քառօրյա նիստերը։

Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաև Սահմանադրական դատավորի ընտրության հարցն է ընդգրկված, որը դեռ նախորդ քառօրյային պետք է քննարկվեր, բայց հետաձգվեց, քանի որ ՍԴ դատավորի թեկնածուն այդ օրը չէր եկել ԱԺ:

Նշենք, որ դատավորի թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեև ընդդիմադիր պատգամավորների մի մասն այս օրերին Կիրանցում է, բայց նրանց մյուս մասը, որոնք Երևանում են, կմասնակցեն նիստերին:

Ավելին՝ ինչպես մեզ ընդդիմադիր պատգամավորները փոխանցեցին, պատրաստվում են սուր հարցեր ուղղել՝ Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման վերաբերյալ»: