Մամուլ

Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնության գործով ծառայողական քննության ընթացքը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնության գործով ծառայողական քննության ընթացքը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ ամիս՝ ապրիլի 15-ին, տեղի ունցած սահմռկեցուցիչ խոշտանգման ու նվաստացման դեպքը շարքային քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում երիտասարդ Սամվել Վարդանյանը, տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան թիրախավորել էր՝ անվանելով «ժեխ բիձա», «դավաճան»: Դեպքից հետո նրան ձերբակալեցին, իսկ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին՝ երիտասարդին դիմակավորված բանդան ծեծել էր, խոշտանգել, սեռական նվաստացման ենթարկել: Այս պահի դրությամբ՝ պատգամավորի նկատմամբ նման վարք դրսևորելու համար Սամվել Վարդանյանի նկատմամբ առաջադրված 2 մեղադրանքների՝ խուլիգանություն և քաղաքական հայացքներով պայմանավորված թշնամանք հարուցելու մասով քննությունն արդեն ավարտվել է, և գործը շուտով դատարան կմտնի:

Սակայն, երիտասարդին խոշտանգելու գործով մինչ օրս ոչինչ չի արվել. չի պարզվել՝ ովքեր էին ուղեկցող ոստիկանները, դիմակավորված բանդայի անդամները, և ինչ պատիժ է սպասվում նրանց:
Կատարվածի առիթով 1 ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝ որպես ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած կառավարության ղեկավար, ինչ գնահատական է տալիս և ինչ քայլեր է ձեռնարկել այս անպատժելիության առիթով:

Այս հարցադրումները ՀՀ Կառավարությունից փոխանցել են ՀՀ ՆԳՆ: Նախարարությունից այսպիսի պատասխան ենք ստացել. «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թվականի ապրիլի 22-ի գրությամբ, տեղեկացնում եմ, որ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու հանգամանքների կապակցությամբ հիշյալ վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է և որոշվել է դրան անդրադառնալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 57120424 քրեական վարույթով իրավական գնահատականի վերջնական արդյունքներով։

Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական