Մամուլ

ԱԺ նիստերը հնարավոր է մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից ԱԺ քառօրյա նիստերը մեկօրյա ընդմիջումից հետո կշարունակվեն:

Սպասվում է, որ ԱԺ այս քառօրյա նիստերը «երկարուձիգ» են լինելու, քանի որ պետք է նիստերին քննարկվեն ՄԻՊ-ի, Դատախազության և ԿԸՀ-ի զեկույցները, ինչպես նաև ՀՌՀ զեկույցը, որը երեքշաբթի օրը կիսատ էր մնացել:

ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն անձամբ կգնան ԱԺ՝ զեկույցները ներկայացնելու:

Այս քառօրյա նիստերի օրակարգում է նաև ՍԴ դատավորի ընտրության հարցը: Դատավորի միակ թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը:

Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ այս շաբաթ խորհրդարանականները չեն հասցնի սպառել օրակարգը, և, հնարավոր է, ԱԺ նիստերը մյուս շաբաթ նույնպես շարունակվեն»: