«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, և քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, այս իրավիճակին զուգահեռ, դատախազությունում կադրային փոփոխությունների մասին է հայտարարում, և ըստ հայտարարության՝ պաշտոնից ազատում է Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանին։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Տավուշի դատախազ Գոռ Ալոյանը ինքն է անձամբ դիմում գրել հեռանալու համար՝ այլ ուժային կառույցում աշխատելու նպատակով, սակայն, այս իրավիճակում ուշագրավն այն է, որ Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին»: