«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական միության 10-ամյակն է, որտեղ նախագահում է Հայաստանը։ Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, մայիսի 9-ին՝ ավանդական հաղթական շքերթը։
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ կառավարությունը չի գաղտնազերծում՝ մի անհեթեթ միտք արտաբերելով. «Բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն»։
ՔՊ-ական շրջանակներում, սակայն, խոսում են, որ Փաշինյանը թերևս կմասնակցի և երդմնակալությանը, և ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովին, սակայն «պառադին» հնարավոր է չմասնակցի, բայց դա էլ դեռ վերջնական չէ»: