Մամուլ

Նախկին պատգամավորի բիզնեսում ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում հայտնաբերվել են 4 չձևակերպված վարձու աշխատողներ, որոնց հարցով կազմվել է 1 միլիոն դրամի ակտ։

Առավելապես պետական պատվերով և Երևանում մշտապես շինարարություն իրականացնող «Բիդեքը» չհիմնավորված ռիսկի է գնացել, քանզի շինարարության բնագավառում միշտ առկա են կյանքի համար վտանգավոր իրավիճակներ, և դժբախտ պատահարի դեպքում աշխատողի չգրանցված լինելը լի է պատասխանատվության խստագույն հետևանքներով»։