Մամուլ

ԱԺ–ն ՍԴ դատավոր է ընտրելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խուլ դժգոհություն կա Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցում: Ինչպես հայտնի է՝ Դատավորների ընդհանուր ժողովը Սասուն Խաչատրյանի եղբորը` ԲԴԽ նախկին անդամ, վճռաբեկի դատավոր Դավիթ Խաչատուրյանին է ներկայացրել այդ պաշտոնի համար:

Իշխող թիմը դեռևս վերևից հրահանգ չի ստացել քվեարկության վերաբերյալ, սակայն, ըստ ամենայնի, կընտրեն, որովհետև չընտրելը կնշանակի մերժել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, և մեկ անգամ արդեն դատավորների թեկնածուին` Դավիթ Բալայանին, մերժել են, երկրորդ մերժումը չի հասկացվի:

Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ եթե թողնեն օրենսդիրների կամքին, ապա, վստահաբար, կմերժեն նրան` հենց միայն այն պատճառով, որ կարճ ժամանակում Խաչատուրյանը մի քանի պաշտոն է փոխել, և ամեն անգամ ԱԺ-ն է նրան նշանակել»։