Մամուլ

10,6 մլն դրամ՝ 4 մետաղորսիչ սարք գնելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար վարչապետի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 մլն 650 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ վճարվել է 10 մլն 600 հազար դրամ։ Իհարկե, մետաղորսիչներ կային կառավարությունում, բայց երեւի սրանք ավելի ժամանակակից են ու վստահելի»: