Մամուլ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր դեկան են ընտրելու․ նիստը թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր՝ ապրիլի 3-ին, կայանալու են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գիտխորհրդի նիստը, որը կկայանա ժամը 13:30-ին, շատ թեժ է անցնելու։

Բանն այն է, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեկանի պաշտոնում է 1996 թվականից, այս տարի դեկանի ընտրություններում չի առաջադրվել. վերջինս հրաժարվել է և նշել, որ տեղը զիջելու է իրենից ոչ պակաս ֆակուլտետի հնաբնակ Հարություն Խաչիկյանին։

Հարություն Խաչիկյանը հանդիսանում է Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ 1994 թվականից, իսկ 2012 թվականից մինչ օրս ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է։

Խաչիկյանի հետ ինքնաառաջադրվել է նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը»։