Մամուլ

Ի՞նչ փուլում է Հայկազ Բաղմանյանի դեմ քրեական գործը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թեև ՀՀ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հարուցվել են տարատեսակ քրեական գործեր, սակայն դրանք չեն հաստատվում։

Մասնավորապես, 2021թ. «Սեյրան Խալաթյան» ՍՊԸ-ի տնօրենը Բաղմանյան եղբայրների դեմ հաղորդում տվեց ունեզրկման, մարդու առևանգման և շորթման հատկանիշներով։ Տարիներ անց սույն հաղորդումը չհաստատվեց, օրերս էլ պարզ դարձավ, որ ՍՊԸ տնօրենը բանկերին պարտք է աստղաբաշխական գումարներ։

Հավանաբար, հեղափոխությունից հետո հարմար առիթ էր նախկինների մեջ մեղավոր փնտրել և պարտքերը «գրել» նրա վրա։ Իրականում նա պարտքեր է կուտակել, և չի բացառվում՝ դրա պատճառով է ողջ պրոցեսը»: