Մամուլ

Որքա՞ն են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է վճարել հաղորդավարներ Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար։ «Հրաչուհի Ութմազյան» և «Համլետ Առաքելյան» ԱՁ-ները Հ1-ի հետ կնքել են առքուվաճառքի պայմանագիր, ծառայության դիմաց Հ1-ը նրանցից յուրաքանչյուրին վճարել է 105 հազար դրամ։ Գումարը վճարվել է որպես գնված ծառայության դիմաց վճարում, այլ ոչ թե աշխատանքի վարձատրություն»: