«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուսումնասիրելով Ազգային ժողովի 2024 թվականի առաջին եռամսյակի գնումները՝ նկատում ենք, որ խորհրդարանը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել ՀՀ Ազգային ժողովի 2024 թվականի կարիքների համար օրացույցներ։ Ազգային ժողովը կնքել է 2 նմանատիպ պայմանագիր, որոնցից մեկը 3 մլն 239 հազար դրամ արժե, իսկ մյուսը՝ 1 մլն 626 հազար դրամ։
Ազգային ժողովն իր կարիքների համար շատ է նմանատիպ անհիմն գնումներ իրականացնում։ Պարզաբանենք՝ ինչպես։ 3 մլն 239 հազար դրամի ձեռք է բերվել աշխատանքային օրագիր և սեղանի օրացույց։ Ըստ պայմանագրի բնութագրի և պայմանագրի պահանջի՝ օրագրերը և օրացույցները պետք է լինեն ՀՀ ԱԺ լոգոյի տպագրությամբ կամ դաջվածքով: Յուրաքանչյուր էջի վերին հատվածի աջ և ձախ կողմերում պետք է տպագրված լինի ՀՀ ԱԺ լոգոն՝հայերեն-անգլերեն լեզուներով, ինչպես նաև ամիս, օր, շաբաթվա օրեր գրառումերը, էջերը պետք
է լինեն համարակալմամբ (էջի ներքևի հատվածի մեջտեղում):
Օրագրի 1-ին էջի վրա պետք է տպագրված լինի ՀՀ ԱԺ լոգոն՝ հայերեն, անգլերեն լեզուներով , և գրառումը, ինչպես նաև 2-րդ էջը պետք է լինի դատարկ՝ առանց տպագրության, 3-րդ էջի վրա հայերեն, անգլերեն լեզուներով պետք է տպագրված լինի՝ անձնական տվյալների լրացման դաշտ, 4-րդ էջում՝ 2024 թվականի օրացույցի, իսկ 5-րդ էջում՝ 2025 թվականի օրացույցի տպագրությամբ՝ նիստերի օրերին համապատասխան վանդակները մոխրագույն երանգավորված: Գնվել է 1200 օրագիր և օրացույց, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 2 799 դրամ և 2 199 դրամ։ Այս պայմանագիրը կնքվել էր «ԷԼ ԸՆԴ ԷՎ» ՍՊԸ-ի հետ, սակայն մեկ այլ պայմանագիր, որով կրկին օրացույցներ են գնվել, ձեռք է բերվել անհատ ձեռներեցից։
Նշված պայմանագրի արժեքը կազմել է 1 մլն 626 հազար դրամ, որը ծախսվել է 2024 թվականի համար նախատեսված եռափեղկ կամ եռամսյա օրացույց ձեռք բերելու համար։ Նշված օրացույցից ձեռք է բերվել 570 հատ, որի մեկ հատի արժեքը կազմել է 2 058 դրամ։ Նույն պայմանագրով ձեռք է բերվել նաև 2024 թվականի համար նախատեսված օրացույց՝ տնակաձև։ Նշված օրացույցից ձեռք է բերվել 500 հատ, որի արժեքը կազմել է 905 դրամ։
Ստացվում է, որ Ազգային ժողովը պատրաստ է և՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, և՛ օրացույցների և օրագրերի համար, սակայն որն է տրամաբանությունը, պարզ չէ»»: