Մամուլ

Ի՞նչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը 2023 թ. հոկտեմբերին նշանակվեց Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար, 2024 թ. փետրվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը Գրիգորյանի տեղակալ է նշանակել Հրանտ Ջիլավյանին, ով ՄԻՊ դեպարտամենտի ղեկավարն էր, երբ Գրիգորյանը մարդու իրավունքների պաշտպանն էր, այսինքն՝ որտեղ Գրիգորյանը, այնտեղ էլ՝ Ջիլավյանը։

Արտաքին հետախուզական ծառայության մասին սա, թերեւս, միակ տեղեկությունն է, որ հայտնի է։ Որեւէ մեկին հայտնի չէ, թե որտեղ է Քրիստիննե Գրիգորյանը, ինչ է անում, այդ կառույցը որտեղ է գտնվում եւ այլն։ Բայց եթե դատենք ԱՀԾ կատարած գնումներից, ապա պարզ կդառնա, թե ձեւավորման ինչ փուլում է կառույցը։ 2024 թվականի ընթացքում նորաստեղծ կառույցը կատարել է ընդամենը 7 պետական գնում՝ ընդհանուր ծախսելով մոտ 3.5 մլն դրամ։ Գնել են գրասենյակային, կենցաղային, տնտեսական ապրանքներ, ըմպելիքների դիսպենսեր, խմելու ջուր։ Այսինքն՝ էլ ի՞նչ է պետք մեզ արտաքին հետախուզությունը մեծ թափով իրականացնելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում