Մամուլ

Ծնելիության մակարդակը 19 տոկոսով ցածր է նախորդ տարվանից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի հունվար ամսվա կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով, և ստորև ներկայացվում են բնակչության բնական շարժի և ՍԷԿՏ համակարգով ստացված սահմանային գրանցումների վերաբերյալ նախնական տվյալները:

2024 թվականի hունվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 120.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 139.5%-ի համեմատ:

Այսինքն՝ ստացվում է, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնելիության մակարդակն ավելի ակտիվ էր, քան այս տարի նույն ժամանակահատվածում։

Նախորդ տարի այս ժամանակահատվածում ծնվել է 3481 մարդ, այս տարի հունվարին՝ 3108, նախորդ տարվա համեմատ՝ 373 մարդով պակաս։

Սակայն նշենք, որ վերջին 4 տարիների հունվար ամիսների ընթացքում ծնելիության բարձր մակարդակը եղել է 2023 թվականի հունվարին՝ 3481 մարդ, իսկ 2022 թվականին՝ 2868 մարդ, 2021 թվականին՝ 2853 մարդ։

2024 թվականի հունվարին ծնվել է 3108 մարդ և մահացել 2571 մարդ»: