«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դիմել է ՀՀ ԱԺ-ին` խնդրելով դիտորդներ գործուղել Մոսկվա՝ դիտարկելու մարտի 17-ի նախագահական ընտրությունները։ 4 պատգամավոր է մեկնելու՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում ընդգրկված ՔՊ-ականներ Ալեքսեյ Սանդիկովը, Միքայել Թումասյանը և Վահե Ղալումյանը, նաև «Հայաստան» դաշինքից Արմեն Գևորգյանը:
Ուշագրավ է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից որևէ պատգամավոր ընդգրկված չէ»: