Մամուլ

Աշտարակի համայնքապետին մի քանի անգամ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե․ «Հրապարակ»

Աշտարակի համայնքապետին մի քանի անգամ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ՔՊ-ական համայնքապետ Թովմաս Շահվերդյանին մի քանի անգամ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Ինչ գործի շրջանակում` մեղադրյալի, թե վկայի կարգավիճակով, չհաջողվեց պարզել։ Շահվերդյանն այս պահին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։

Ավելի վաղ գրել էինք, որ գործընթաց է սկսվել Արագածոտնի մեկ այլ համայնքապետի` Ապարանի ղեկավար Կարեն Եղիազարյանի նկատմամբ, որից ուզում են վերցնել «Գնթունիքը», մի շարք այլ գույքեր։ Եղիազարյանին նաև մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնի չարաշահման և հափշտակության մեջ: Նաև ստուգումներ են անում ընտանիքին պատկանող բիզնեսներում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական