Մամուլ

Վահան Քերոբյանի դեմ դատարան հայց է ներկայացվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տնային կալանքի տակ է, նրա դեմ դատարան հայցեր են ներկայացվում։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 11-ին ՀՀ վարչական դատարան ընդդեմ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայց է ներկայացրել Լիլիթ Հակոբյանը և պահանջել 08.02.2024թ. թիվ 244-Կ հրամանն անվավեր ճանաչել:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, և նա գտնվում է տնային կալանքի տակ: Նա տնային կալանքի տակ է գտնվում փետրվարի 16-ից, ու ստացվում է՝ մինչ այդ՝ փետրվարի 8-ին, կայացրել է մեկ որոշում, որի դեմ էլ բողոք է ներկայացրել քաղաքացին»: