«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում բուռն քննարկումներ են. մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ չի բացառվում ՍԴ դատավորի թափուր տեղի համար Բալայանը կրկին առաջադրվի, սակայն դեռ վերջնական որոշում կայացված չէ։
Հիշեցնենք՝ քանի որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, ԱԺ-ում բոյկոտեց ՍԴ դատավորի պաշտոնում Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությունը, դատավորները էլի պետք է հավաքվեն, կրկին պիտի ՍԴ դատավորի թեկնածու ընտրեն և ուղարկեն ԱԺ-ի հաստատմանը»։