Մամուլ

Որքա՞ն է վաճառվել «00OO000» պետհամարանիշը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ավտոմեքենաների զրոներով պետհամարանիշների վաճառքի առաջին փուլն իրականացվել է՝ մասնակցել է 10 անձ, 48 համարանիշներից վաճառվել է 7-ը, գումարը կազմել է 156 միլիոն 200 հազար դրամ։ ՆԳՆ-ն հրաժարվում է ասել, թե կոնկրետ մեկ համարանիշն ինչքան գումարով է վաճառվել։

Մեզ հաջողվեց պարզել, որ «00օօ000» պետհամարանիշը վաճառվել է 30 միլիոն դրամով։ Հիրավի` խրախճանք ժանտախտի ժամանակ»: